Մեր թիմը

 

Ամերիա կառավարման խորհրդատվական ընկերությունը խորհրդատուների և վերլուծաբանների մեծ թիմ է, որը համագործակցում է փորձագետների լայն ցանցի հետ: Ստորև կարող եք տեսնել մեր հիմնական խորհրդատուներին:

Տիգրան Ջրբաշյան

Տիգրան Ջրբաշյան

Կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար

Հովհաննես Թորոյան

Հովհաննես Թորոյան

Ավագ խորհրդատու

Կարինե Նիկողոսյան

Կարինե Նիկողոսյան

Ավագ ծրագրերի համակարգող

Տիգրան Ջրբաշյան

Տիգրան Ջրբաշյանը հանդիսանում է «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր (partner) եւ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար: Նա ունի տարբեր նախագծերի կառավարման և իրականացման ավելի քան 20 տարվա փորձ պետական և մասնավոր հատվածում: Պարոն Ջրբաշյանը հանդիսանում է Հայաստանի առաջատար փորձագետներից մեկը` ռազմավարության մշակման, ոլորտային բարեփոխումների իրականացման  եւ իրավական նորմատիվ ակտերի մշակման, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ հմտությունների զարգացման գծով: Իր գործունեության ընթացքում նա ձեռք է բերել վստահելի, փորձառու եւ հմուտ ծրագրերի ղեկավարի համբավ` բարձրակարգ խորհրդատվական ծառայություններ մատուցելով պատվիրատուներին: Ընկերության ռեսուրսների վերաբաշխման, հմտությունների եւ մարդկային ռեսուրսների կառավարման, բիզնես գործընթացների մշակման ոլորտներում իր առաջարկած լուծումների շնորհիվ հաջողվել է ապահովել մի շարք ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացում: Նա ավելի քան 130 գիտական հոդվածների եւ հրապարակումների հեղինակ է ինստիտուցիոնալ տնտեսագիտության, ներդրումային եւ ֆինանսական շուկաների զարգացման, միջազգային առեւտրի և մակրոտնտեսական  քաղաքականության մշակման, Հայաստանի ԵՄ ինտեգրման, Հայաստանի ԱՀԿ-ի անդամակցության եւ այլ թեմաներով: Նրա աշխատանքները տեղ են գտել տեղական և միջազգային տարբեր հեղինակավոր պարբերականներում և հրապարակումներում:

Նամակ Տիգրան Ջրբաշյանին


Հովհաննես Թորոյան

Հովհաննես Թորոյանը հանդիսանում է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ավագ խորհրդատու: Նա ստացել է տնտեսագիտական կրթություն Հայաստանում եւ ԱՄՆ-ում, ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական վերլուծության, բանկային գործի, բիզնեսի կառավարման եւ ակադեմիական ոլորտներում: Պարոն Թորոյանը մասնակցել է մի շարք մասնագիտական զարգացման ծրագրերի, այդ թվում` «Leadership in Action», «Սիստեմատիկ ճգնաժամի կառավարումը եւ ֆինանսական համակարգի վերաձեւավորում», «Ռիսկերի կառավարումը բանկերի համար» եւ այլն, հաղթող է ճանաչվել Բանկերի Կառավարման Եվրոպական մրցույթում, Բիզնեսի Ռազմավարության սիմուլացիոն խաղում, Գործառնական Ծառայությունների Կառավարման եւ այլ ծրագրերում: Նա նաև հանդիսանում է «Global Shapers Community»-ի Երեւանյան ներկայացուցչության հիմնադիր: Պարոն Թորոյանը մասնագիտացել է իրագործելիության ուսումնասիրություններում, բիզնես պլանների պատրաստման, ռազմավարության մշակման եւ զարգացման, բիզնես պրոցեսների վերամշակման, արդյունավետության առանցքային ցուցանիշների հաշվարկման, ֆինանսական մոդելներում նպատակային ցուցանիշների սահմանման, ինչպես նաեւ ռիսկերի եւ արդյունավետության գնահատման բնագավառներում: Նա ունի գործարար կառավարման մագիստրոսի աստիճան, ինչպես նաեւ տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան տնտեսական մոդելավորման գծով: Մի շարք գիտական հոդվածների եւ աշխատությունների հեղինակ է:

Նամակ Հովհաննես Թորոյանին


Կարինե Նիկողոսյան

Կարինե Նիկողոսյանը հանդիսանում է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ծրագրերի համակարգող: Նա ունի հարուստ փորձ ծրագրերի ղեկավարման եւ իրականացման ոլորտում: Իր աշխատանքային կարիերայի ընթացքում ներգրավված է եղել հանրային ոլորտի, Համաշխարհային Բանկի ծրագրերում, ինչպես նաև աշխատել է որպես ինստիտուցիոնալ ծրագրերի ղեկավար: Իր աշխատանքի ընթացքում ներկայացել է որպես վստահելի, բարձր որակավորված, հմուտ ​​եւ պատասխանատու աշխատակից: Կարինե Նիկողոսյանն ունի բացառիկ կազմակերպչական հմտություններ և հաջողությամբ իրականացրել է ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ներկայումս նա պատասխանատու է տարբեր ինստիտուցիոնալ ծրագրերի կառավարման, նախագծերում մասնակցության հայտերի մշակման և ներկայացման, ծրագրերի իրականացման, մոնիթորինգի եւ փորձագետների ​​թիմի կառավարման համար: Ի շնորհիվ իր կազմակերպչական ու բանակցային հմտությունների նա կարողանում է կայուն աշխատանքային հարաբերություններ հաստատել տարբեր միջազգային գործընկերների հետ:

Նամակ Կարինե Նիկողոսյանին


Արման Փորսուղյան

Արման Փորսուղյան

Ավագ խորհրդատու

Արտաշես Շաբոյան

Արտաշես Շաբոյան

Գլխավոր հետազոտող

Հայկազ Ֆանյան

Հայկազ Ֆանյան

Խորհրդատու

Արման Փորսուղյան

Արման Փորսուղյանը հանդիսանում է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ավագ խորհրդատու, ունի ավելի քան 15 տարվա մասնագիտական ​​փորձ մասնավոր եւ հանրային ոլորտներում: Իր գործունեության ընթացքում մասնակցել է տարբեր նախագծերի մշակման եւ իրագործման աշխատանքներին` կատարելով մանրամասն եւ բազմակողմանի իրագործելիության ուսումնասիրություններ եւ բիզնեսի զարգացման աշխատանքներ: Պարոն Փորսուղյանը իրականացնում է ընկերության կորպորատիվ կառավարման, ընկերության կառուցվածքի բարելավման, ֆինանսական պլանավորման, արտահանման խթանման աջակցության, ընկերությունների վերակազմավորման, ֆրանչայզինգային խորհրդատվության, տեխնոլոգիական արդիականացման ոլորտների ծրագրեր: Նա համապատասխան խորհրդատվական ծառայություններ է մատուցել մասնավոր հատվածի տարբեր ոլորտներում, այդ թվում` զբոսաշրջության եւ հյուրընկալության, մանրածախ առեւտրի, ագրոբիզնեսի, անշարժ գույքի կառավարման, լոգիստիկայի եւ տրանսպորտի ոլորտներում: Հայաստանի Ամերիկյան Համալսարանի շրջանավարտ է, ունի գործարար կառավարման մագիստրոսի աստիճան: Վերջերս ստացել է CMCE (Certificates in Management Consulting Essentials) հավաստագիր Մեծ Բրիտանիայի Խորհրդատվական Ինստիտուտի կողմից: Պարոն Փորսուղյանը Հայաստանի խորհրդատվական կառավարման ինստիտուտի հիմնադիր-անդամներից է:

Նամակ Արման Փորսուղյան


Արտաշես Շաբոյան

Արտաշես Շաբոյանը հանդիսանում է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ավագ հետազոտող, ունի ակադեմիական կրթություն տնտեսագիտության եւ վիճակագրության բնագավառներում: Նա ունի հարուստ աշխատանքային փորձ պետական եւ մասնավոր ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում: Պարոն Շաբոյանը հանդիսանում է ԱՄՀ-ի փորձագետ վիճակագրության գծով, եղել է UNECE-ի ազգային հաշիվների մշտական հանձնաժողովի անդամ: Նա ունի բավականին խորը գիտելիքներ միջազգային, տարածաշրջանային եւ ազգային վիճակագրական ստանդարտների եւ դասակարգիչների մասին: Մասնագիտացված է մակրոտնտեսական վերլուծությունների, ինչպես նաև տնտեսության տարբեր ճյուղերի հետազոտությունների, այդ թվում` քանակական եւ որակական մարքեթինգային ուսումնասիրությունների գծով: Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա մշակել է նոր, արդի մեթոդներ եւ գործիքներ վիճակագրական հարցումների եւ վերլուծությունների իրականացման բնագավառում: Ունի քանակական եւ որակական հետազոտությունների կազմակերպման բավականին մեծ փորձ տնտեսության տարբեր ոլորտներում (էներգետիկա, բանկային համակարգ, արդյունաբերական գյուղատնտեսություն, մանրածախ առևտուր և այլն):

Նամակ Արտաշես Շաբոյանին


Հայկազ Ֆանյան

Հայկազ Ֆանյանը հանդիսանում է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության խորհրդատու: Ունի ակադեմիական կրթություն մարքեթինգի բնագավառում: Մասնագիտական գործունեությունը բանկային ոլորտում սկսել է որպես մասնագետ հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման (CRM) գծով (հաճախորդների սեգմենտավորում, շահութաբերության վերլուծություն, սպասարկման որակի վերահսկողության համակարգի զարգացում): Մասնագիտանում է գործարար ծրագրերի կազմման, մարքեթինգային վերլուծությունների իրականացման, զարգացման ռազմավարությունների մշակման, բրենդի ռազմավարական կառավարման, վաճառքի խրախուսման համակարգի ներդրման եւ զարգացման, վաճառահանման քաղաքականության, աշխատակիցների գնահատման համակարգերի մշակման ոլորտներում:

Նամակ Հայկազ Ֆանյանին