Միացեք մեզ

«Եթե Դուք սենյակում ամենախելացին եք, ապա սխալ սենյակում եք»:

Կոնֆուցիոս 

Եթե Դուք փնտրում եք այնպիսի միջավայր, որտեղ կարող եք ունենալ կարիերայի աճ և մասնագիտական զարգացում և թիմին տալ Ձեր գիտելիքները, փորձն ու փորձառությունը և այդպիսով՝ հզորացնել թիմը` այն դարձնելով ավելի մրցունակ, ունակ և կայացած, ապա Դուք այն արժեքավոր օղակն եք, որին փնտրում է մեր փորձագետների թիմը:

Հիմա խոսքը մեր մասին չէ, այլ Ձեր: Եթե մեր կայքէջը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո հասել եք այս կետին և ուսումնասիրել եք մեր ընկերության հնարավորությունները, սեկտորներն ու ոլորտները, որտեղ մենք գործում և ծառայություններ ենք մատուցում, ինչպես նաև ծանթացել եք մեր պատմությանը, տեսլականին, առաքելությանն ու արժեքներին, ապա մենք շատ ուրախ կլինենք համագործակցել և իմանալ Ձեր մասին ավելին:

Փորձագետների մեր թիմն այն  կարևորագույն օղակներից մեկն է, որը սահմանում է մեր վերջնական հաջողությունն ու ապրանքանիշի աճող պատկերը:

 


 

Թափուր աշխատատեղեր

 


Խնդրում ենք ներբեռնել հայտի ձևը, լրացրել և ուղարկել մեզ hr@ameriagroup.am էլեկտրոնային հասցեով։