1998թ.-ին հիմնադրված Ամերիան այսօր Հայաստանի առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկն է։

Ամերիան մի հարթակի ներքո ներկայացնում է մի շարք համապարփակ լուծումներ՝ բաղկացած կառավարման և հանրային խորհրդատվական ծառայություններից, որոնք անհատապես հարմարեցված են հասարակական և մասնավոր ընկերությունների կարիքներին:

Մենք մեր փորձառությամբ աջակցում ենք տեղական և արտասահմանյան ներդրողներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ՏՏ, դեղագործություն, կենսաբանություն, տվյալների կառավարում, վերականգնվող էներգիա, հեռահաղորդակցություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, տուրիզմ և հյուրընկալություն, գյուղատնտեսություն, սնունդ և խմիչք, ֆինանսական հաստատություններ, հանքարդյունաբերություն, առևտուր, մանրածախ բաշխում, տրանսպորտ և լոգիստիկա, լրատվամիջոցներ և ժամանց, ինչպես նաև այլ ոլորտներ:

Բիզնես և մասնավոր հատվածին ծառայություն մատուցելուց բացի, Ամերիան ակտիվորեն աջակցում է կառավարությանը և պետական հաստատություններին` բարեփոխումներ իրականացնելու և կատարելագործվելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ արդարադատություն և իրավունք, տնտեսական զարգացում, մասնավոր հատվածի զարգացում, էլեկտրաէներգիա և շրջակա միջավայր, պետական կառավարում, պետական ֆինանսների կառավարում, աշխատուժ, զբաղվածություն և սոցիալական ծառայություններ, կրթություն և առողջապահություն:

Մի շարք ոլորտներում լայնամասշտաբ ուսումնասիրություններ իրականացրած, մասնագիտացված փորձառու թիմ ունեցող Ամերիա խորհրդատվականն այսօր հուսալի գործընկեր է շատ հաջողակ ընկերությունների համար: Համատեղելով տվյալ ոլորտի և կառավարման խորհրդատվական ծառայությունների մեծ փորձը՝ Ամերիան բավարարում է յուրաքանչյուր հաճախորդի հատուկ կարիքները և առաջարկում է եզակի լուծումներ ինչպես ռազմավարական, այնպես էլ գործառնական մակարդակներում:

Բացի այդ, Ամերիա խորհրդատվականը ներդնում է մասնագիտական ուսումնասիրություններ իրականացնելու իր փորձը և աջակցում է հաճախորդներին և գործընկերներին համապատասխանել արագ փոփոխվող միջավայրին` փոխանցելով նրանց համապատասխան նորամուծություններ և հմտություններ:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում ոլորտի աստիճանական ընդլայնումը, լուսաբանումն ու մասնագիտական մակարդակի բարձրացումը Ամերիա խորհրդատվականին հնարավորություն տվեցին ստանալու միջազգային դերակատարի վարկանիշ: Ամերիան 2013 թվականի ԵՄ Շրջանակային համաձայնագրի շահառուների (Lot 7 - Կառավարում և ներքին գործեր) և 2018 թվականի Արտաքին օգնության իրականացման շրջանակային պայմանագրային ծառայությունների (FWC SIEA 2018) (Lot 2 - Ենթակառուցվածքներ, կայուն աճ և աշխատատեղեր) տարբեր կոնսորցիումների անդամ է:

Ամերիա խորհրդատվականը մասնակցում է տարբեր ծրագրերի իրականացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: FWC SIEA 2018-ի անդամ պետությունները ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ տրանսպորտ և ենթակառուցվածքներ, թվային տեխնոլոգիաներ և ծառայություններ, կայուն էլեկտրաէներգիա, մասնավոր հատված, առևտուր և աշխատուժի զբաղվածություն: Բացի այդ, Ամերիա խորհրդատվականը հանդիսանում է Միջազգային խորհրդատվական դաշինքի (ICA) անդամ. դաշինք, որն ամբողջ աշխարհում գործող անկախ խորհրդատվական և հետազոտական կազմակերպությունների ցանց է՝ ուղղված ձևավորվող տնտեսություններին զարգացման բարձրորակ խորհրդատվական ծառայություններ մատուցելուն։ Սա թույլ է տալիս ներգրավել լավագույն փորձառություն ամբողջ աշխարհից:

2019 թվականից սկսած՝ Ամերիա խորհրդատվականը Համաշխարհային ձեռնարկատիրության մոնիտորի (GEM) տեղական, բացառիկ գործընկերն է Հայաստանում և իրականացնում է ձեռնարկատիրության ոլորտի հետազոտություններ` որպես Բաբսոնի քոլեջի (ԱՄՆ) և Լոնդոնի բիզնես դպրոցի (Մեծ Բրիտանիա) նախագիծ:

ՀՁՄ-ն ձեռնարկատիրության ոլորտում մեծ հեղինակություն վայելող աղբյուր է միջազգային այնպիսի կազմակերպությունների համար,  ինչպիսիք են, օրինակ, ՄԱԿ-ը (UN), Համաշխարհային բանկը (WB), Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD)։ Այն տրամադրում է հաճախորդների տվյալների շտեմարան, հատուկ զեկույցներ և փորձագետի կարծիք:

Ամերիա խորհրդատվականն իր տեղական և արտասահմանյան, մասնավոր և հանրային հաճախորդներին առաջարկում է է ծառայությունների ամբողջական փաթեթ, ներառյալ՝ ներքոնշյալները և ավելին.

 

 

Ամերիա խորհրդատվականն ունի նաև հետազոտական շատ ուժեղ թիմ և ներկայումս կատարում է ոչ միայն համապատասխան հետազոտություններ՝ հիմնված հաճախորդի հատուկ պահանջի վրա, այլև նախաձեռնում է երկրի հիմնական տնտեսական ոլորտների և զարգացման հիմնահարցերի առանցքային ուսումնասիրությունների պարբերական հրապարակում՝ բաժանորդագրման հնարավորությամբ: