Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ասիական Զարգացման բանկի ֆինանսավորմամբ, «Ամերիա» կառավարման խորհրդատվական ընկերության և վերջինիս կողմից գլխավորած կոնսորցիումի անդամ ամերիկյան «Պրագմա» խորհրդատվական ընկերության աջակցությամբ նախաձեռնում է ներդրումային ֆորումի կազմակերպում: Այն տեղի կունենա Նյու-Յորքում, 2016թ. սեպտեմբերին: Այս մասին հայտարարվել է սեպտեմբերի 16-ին ՀՀ Կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: «Ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանում օտարերկրյա ներդրումները, ներկայացնել Հայաստանի մրցակցային առավելությունները և տնտեսության այն պոտենցիալ ճյուղերը, որտեղ օտարերկրյա ներդրողները կկարողանան ներդրումներ անել»,- նշեց ՀՀ  էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը:  

Ներդրումային ֆորումի վերաբերյալ հետուստահաղորդումը հետևյալ հղմամբ` http://bit.ly/1SJFuPS