Մարտի 4-ին Կոնգրես հյուրանոցում մեկնարկեց «Սննդային ծագման հիվանդությունների ռիսկերի գնահատում» թեմայով երկօրյա սեմինար: Սեմինարը նպատակ ուներ ներկայացնելու «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության և շոտլանդական Food Control Consultants (FCC) հայտնի ընկերության կողմից իրականացրած սննդային ծագման հիվանդությունների մասին հաշվետվության արդյունքները:
Բացման խոսքով հանդես եկավ Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը: Բանախոսեցին ծրագրի իրականացման համար խորհրդատվական ծառայություններ մատուցած փորձագիտական թիմի ղեկավար Բոյկո Լիկովը, փորձագետներ Օլաֆուր Վալսոնը և Ծովինար Մելքոմ-Մելքոմյանը:
Սեմինարը կազմակերպվել էր «Հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում: