Պարոն Շաբոյան, կարծո՞ւմ եք արդյոք, որ հետազոտությունների պահանջարկը Հայաստանի տեղական ընկերությունների շրջանում նույնքան մեծ է, որքան միջազգային ընկերությունների շրջանում:  

Հայաստանում տեղական ընկերություններից շատերը պատկերացում ունեն ընթացիկ տնտեսական իրավիճակի մասին, ինչպես նաև պարբերաբար առնչվում են տվյալ ոլորտին: Սակայն պետք չէ թերագնահատել հետազոտությունների նշանակությունը տեղական բիզնեսի համար: Ավելին, հաշվի առնելով տնտեսական անկայունության աճող մակարդակը և շուկայական պայմանների փոփոխականությունը, խիստ կարևոր է պատկերացում ունենալ շուկայի, հաճախորդների և մրցակիցների վերաբերյալ: Հայաստանում գործունեություն ծավալող արտասահմանյան ձեռնարկություններից շատերը գիտակցում են հետազոտությունների կարևորությունը և հաճախ օգտվում «Ամերիա» ՓԲԸ ծառայություններից (ինչը պայմանավորված է նաև տվյալ ձեռնարկությունների գործարար մշակույթով): Ընդ որում, զարգացման խթանման համար համապատասխան հետազոտության անհրաժեշտությունը գիտակցող հայկական ընկերությունների թիվը ևս գնալով աճում է:

Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հետազոտություններն իրական պահանջարկ ունեն հայկական շուկայում:  

Անկասկած: Վերջին 3 տարվա ընթացքում հետազոտությունների անցկացումը դարձել է «Ամերիա» ՓԲԸ կողմից մատուցվող առանցքային ծառայություններից մեկը: Մեր թիմը բաղկացած է պրոֆեսիոնալ վերլուծաբաններից և հետազոտողներից, որոնք ունեն միջազգային, ինչպես տնտեսության հիմնական ճյուղերում և նաև Հայաստանի պետական հատվածում  ավելի քան 15 տարվա աշխատելու հարուստ գործնական փորձ: Նախքան Ամերիա թիմին միանալը ես 10 տարուց ավել աշխատել եմ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, որից 4 տարի զբաղեցրել եմ խորհրդի անդամի պաշտոնը՝ պատասխանատու լինելով պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունների, ֆինանսական վիճակագրության, մեթոդաբանության և արտաքին հատվածի վիճակագրության կազմման համար: Աշխատել եմ նաև ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովում (Ժնև) որպես մակրոտնտեսական վիճակագրական տվյալների կազմման տարածաշրջանային պատասխանատու: Ներկայումս զբաղեցնում եմ նաև ԱՄՀ վիճակագրության փորձագետի պաշտոնը և վերջին 2-3 տարվա ընթացքում 5 անգամ առաքելություններ եմ իրականացրել տարբեր երկրներում:

Հարկ է նշել, որ դաշտային աշխատանքն ու տեղեկատվության հավաքագրումը շատ կարևոր են, սակայն ոչ բավարար մանրակրկիտ հետազոտություն անցկացնելու համար. վերջինս ենթադրում է նաև վերլուծության գործիքակազմի, մեթոդի ճիշտ ընտրություն ու վերլուծության արդյունքների խորության ապահովում: Հենց դա էլ մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին: Մեր գործընկերներին հիմնավոր և համապարփակ վերլուծություն ներկայացնելու նպատակով «Ամերիա» ընկերությունում մենք օգտագործում ենք վերլուծության առաջադեմ գործիքներ՝ համատեղելով դրանք տեղական շուկայի մասին մեր փորձագետների ունեցած համապարփակ պատկերացումների հետ:

Ովքե՞ր են ձեր հաճախորդը: Արդյոք ձեր հետազոտությունները հասանելի՞ են բոլորին:

Վերադառնալով պահանջարկի թեմային՝ նշեմ, որ հետազոտությունների կարևորությունն ակնհայտ է ոչ միայն խոշոր տեղական ընկերությունների և միջազգային կազմակերպությունների, այլև փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնց շուկայի վերլուծությունն անհրաժեշտ է մրցակցությանը դիմակայելու համար: Սակայն նման ձեռնարկություններից շատերն ի վիճակի չեն անհատական հետազոտություն պատվիրել՝ իրենց անձնական օգտագործման համար: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ մենք որոշեցինք ներդնել ծախսերի բաշխման մեխանիզմ և անցկացնել հետազոտություններ սեփական նախաձեռնությամբ: Այդպիսի հետազոտություններն ավելի մատչելի և հասանելի են: Ավելին՝ յուրաքանչյուր հետազոտության պատրաստ լինելոն պես հ«Ամերիա» ընկերությունը կազմակերպում է կլոր սեղան-քննարկում շահագրգիռ անձանց հետ: Մեր բոլոր հետազոտությունների հակիրճ տարբերակը կարելի է անվճար բեռնել www.ameria.am կայքից: Նման հետազոտություններն անցկացվում են երեք հիմնական ուղղություններով. ճյուղային հետազոտություններ՝ հիմնված առաջնային տվյալների վրա (օրինակ՝ մանրածախ առևտուր, հյուրանոցային գործունեություն, սննդի վերամշակում, արդյունաբերական գյուղատնտեսություն, ՓՄՁ, հեռահաղորդակցություն և այլն), մակրոհետազոտություններ՝ հիմնված երկրորդային տվյալների և տնտեսական մոդելավորման վրա (ներառյալ՝ Հայաստանի տնտեսության վրա առավել զգալի ազդեցություն ունեցող գլոբալ գործոնները, եռամսյակային մակրոտնտեսական վերլուծությունները և այլն), և առանձին ցուցանիշների նվիրված այլ հետազոտություններ, որոնք հիմնվում են թե առաջնային և թե երկրորդային տվյալների վրա (օրինակ՝ իրացման մեխանիզմի արդյունավետություն, ժողովրդագրական վերլուծություն, ապրանքանիշի ճանաչելիության աստիճան, սպառողների նախասիրությունների վերլուծություն և այլն):

Վերոհիշյալ ստանդարտ հետազոտություններից բացի, մենք նաև ունենք հաճախորդների և կազմակերպությունների համար հատուկ մշակված անհատական հետազոտությունների լայն ցանկ: Վերջին 5 տարվա ընթացքում Ամերիան անց է կացրել ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակի ավելի քան 60 հետազոտություն, համագործակցել է ավելի քան 50 միջազգային և կորպորատիվ հաճախորդների հետ: Տարաբնույթ հետազոտական նախագծերի շրջանակներում մենք ակտիվորեն համագործակցում ենք  միջազգային զարգացման այնպիսի գործակալությունների հետ, ինչպիսիք են  Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ասիական զարգացման բանկը, ՄԱԿ-ը, Ֆրանսիական զարգացման գործակալությունը, ԵՄ, Գերմանիայի վերակառուցման բանկը (KfW) և այլն:

Կարծում եմ, որ մեր գործընկերների ընտրությունը հօգուտ Ամերիայի պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք կարողանում ենք համաշխարհային լավագույն փորձը զուգորդել ազգային փորձի և տեղական տնտեսության առանձնահատկությունների հստակ պատկերացման հետ: Բարդ հարցերի համար նոր մոտեցումներ և անհատական լուծումներ փնտրելիս մենք անընդհատ ներդրումներ ենք կատարում հետազոտությունների անցկացման նորարարական տեխնոլոգիաների ոլորտում: Վերջում կուզենայի նշել, որ «Ամերիա» ՓԲԸ ներկայիս թիմը կազմված է պրոֆեսիոնալ վերլուծաբաններից և հետազոտողներից, որոնց ունեցած գումարային փորձը կազմում է ավելի քան 100 տարի:

Ամերիկյան առևտրի պալատի ամսական տեղեկատվական ամփոփաթերթ N2, հունվար – փետրվար 2015,